Song Toolbar:


103

Դեպի ուղին տառապանքի,

Որ Գողգոթա էր տանում.

Նեղ փողոցներով զինվորներն էին քայլում,

Իսկ ամբոխը հավաքվել էր տեսնելու

Նրան, որ գնում էր խաչվելու:

Նա Իր մեջքի վրա կրում էր

Մտրակների հետքերը,

Եվ փշե մի պսակ կար Նրա գլխին,

Իսկ խաչի հետ Նա տանում էր

Տառապանքն Իրեն խաչող բոլոր մարդկանց:


Դեպի ուղին տառապանքի՝

Գողգոթա տանող ճամփան,

Ուր գառան պես քայլում էր Հիսուս Մեսիան:

Նա կրեց այդ տառապանքը

Իմ և քո սիրո համար:

Դեպի ուղին տառապանքի՝

Գողգոթա տանող ճամփան:


Խարազանի հարվածներից

Նրա մեջքն արյունոտվեց

Եվ գլխի վրա ուներ փշե պսակ

Ու ամեն քայլափոխին

կրում էր Անարգանք իր ոսոխից։


Դեպի ուղին տառապանքի՝

Գողգոթա տանող ճամփան,

Ուր գառան պես քայլում էր Հիսուս Մեսիան:

Նա կրեց այդ տառապանքը

Իմ և քո սիրո համար:

Դեպի ուղին տառապանքի՝

Գողգոթա տանող ճամփան:

Հոգիները մաքրող այդ Սուրբ արյունը

Հոսում է դեպի սիրտը Երուսաղեմի:


Խաչի ճամփան հիմա դարձել է Տառապանքի ուղի

Գառնուկի պես խաչվեց Հիսուս մեր Փրկիչ

Բայց այդ ճամփան նախընտրեց

Նա սիրով ինձ և քեզ համար

Ցավի ճամփան քայլեց Հիսուսն առանձին

Գողգոթայեն (3)

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: